«Ժողովրդավարական հայրենիքը» պահանջում է ՀԱԿ համակարգողի պաշտոնից հեռացնել Լևոն Զուրաբյանին

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը չի հերքել մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե ճգնաժամից դուրս գալու շրջանակներում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պահանջում է Կոնգրեսի համակարգողի պաշտոնից հեռացնել Լևոն Զուրաբյանին։

Ըստ նրա՝ ՀԱԿ-ը ճգնաժամից դուրս բերելու մասին իրենց աշխատանքային փաստաթղթում իրենք նաև Զուրաբյանի հեռացման հարցն են դրել:

«Մենք ներկայացրել ենք կոմպակտ փաստաթուղթ` ճգնաժամից դուրս գալու մասով, և անձերի մասով մեր մոտեցումները ես չեմ կարող հրապարակել»,- ասել է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ բայց կա՞ նման բան, Զուրաբյանի հետ կապված ինչ-որ բան կա՞, Պ. Մակեյանը պատասխանել է. «Ես չեմ կարող որևէ բան պնդել։ Ես ոչ մի բան ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում եմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031