Թուրքիան կողմնորոշվել է Ասադին փոխարինողի հարցում

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական հետախուզության տվյալներով Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր տեղակալ Ֆարուք Ալ-Շարին պահում է տնային կալանքի տակ, թեև ձևականորեն պահպանում է երկրի փոխնախագահի պաշտոնը:

2012 թվականին պաշտոնական Անկարան Սիրիայի փոխնախագահ Ֆարուք Ալ-Շարին դիտարկել է որպես այդ երկրի պոտենցիալ ղեկավար՝ Ասադի վարչակարգի տապալումից հետո: Նրան տնային կալանքի տակ առնելու հիմնական պատճառը 2012 թվականի նրա դեկտեմբերյան հայտարարություններն են, երբ նա օտար ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ ընդգծել էր, որ ներկայումս ո՛չ գործող իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը չեն ներկայացնում Սիրիայի ժողովրդին:

Բաշար Ասադն իր մերձավորին տնային կալանքի տակ պահելը պայմանավորում է երկրի ռազմական դրությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031