
Մոուրինյոն Կասիլյասին կվստահի դարպասները Յունայթեդի դեմ խաղում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է առաջիկա երկու խաղերին դարպասներում նշանակել Իկեր Կասիլյասին Անտոնիո Ադանի որակազրկման պատճառով, տեղեկացնում է Marca-ն:
Առաջիկա երկու խաղերին «Սելտայի» (Իսպանիայի գավաթ) և «Օսասունայի» (Իսպանիայի առաջնություն) դեմ թիմի դարպասները Մոուրինյոն կվստահի Կասիլյասին:
Իսկ արդեն «Վալենսիայի» դեմ, երբ լրանա Ադանի որակազրկման ժամկետը, կրկին նա կլինի թիմի հիմնական դարպասապահը:
Մոուրինյոյին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում դարպասներում միանշանակ կլինի Կասիլյասը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը