Արտակարգ դրություն՝ գայլերի պատճառով
Յակուտիայի նախագահ Եգոր Բորիսովը հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարել։ Ինչպես նշում է Ինտերֆաքսը, դա պայմանավորված է գայլերի թվաքանակի աճով և ընտանի կենդանիների վրա առավել հաճախակի դարձած հարձակումներով։
Հունվարի 15-ից երկրում կսկվի գայլերի դեմ պայքարի եռամսյակ։ Կստեղծվեն որսորդների խմբեր՝ այդ կենդանիներին ոչնչացնելու համար։
Իշխանությունները յուրաքանչյուր գայլի համար կվճարեն որոշակի գումար։ Բացի այդ, լավագույն որսորդները կստանան հատուկ պարգևատրում։ Դրամական փոխհատուցման կոնկրետ չափը չի հայտարարվել, սակայն ԶԼՄ-ների տեղեկություններով, խոսքը վեցանիշ թվի մասին է։
Գայլերի որսը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց գլխաքանակը Յակուտիայում հասնի 500-ի։ Ըստ գիտնականների, տարածաշրջանի համար այդ թիվն ամենաօպտիմալն է։ Ներկայումս Յակուտիայի տարածքում հաշվվում է ավելի քան 3500 գայլ։
2012 թվականի ընթացքում գայլերը ոչնչացրել են 313 և 16 հազար գլուխ ընտանի եղջերուներ։