Բաժիններ՝

Դավիթ Սահակյանցն այլևս մետաղադրամներ չի հավաքում

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն ունի բազմաթիվ նախասիրություններ: Օրինակ, տարիներ առաջ նա մետաղադրամներ է հավաքել: Մեզ հետ զրույցում մուլտիպլիկատորը պատմում է, որ ժամանակին գրեթե բոլոր երկրների կոպեկներն ունեցել է. «Հետո ընկերս խնդիրներ ունեցավ, ես էլ բոլորը վաճառեցի և գումարը նրան տվեցի»: Այսպես էլ վերջացավ կոպեկներ հավաքելու պատմությունը:

Մուլտիպլիկատորը շատ է սիրում նաև ֆիլմեր դիտել. «Այս երևույթը մեր ընտանիքում ավանդույթի է վերածվում: Մնացած նախասիրությունների համար այնքան էլ ժամանակ չունեմ: Հաճախ աշխատանքից հետո գնում եմ տուն և շարունակում անել այն, ինչն ամբողջ օրն էի անում: Ժամանակը չի հերիքում, բայց փորձում եմ ամեն ինչ հասցնել»,- ասում է նա:

Դ. Սահակյանցը մեծ սեր ունի նաև գրականության նկատմամբ, բայց վերջին տարիներին, բացի ամսագրերից և թերթերից, ոչ մի տող չի կարդացել: Խնդիրը կրկին ժամանակն է:

Ժամանակի սղության պատճառով` ընտանեկան հավաքույթներ կազմակերպելուն ժամանակ մնո՞ւմ է: «Ուշ-ուշ, բայց ստացվում է: Շաբաթ-կիրակի միշտ միասին ենք անցկացնում, ընկերներիցս մեկն էլ միշտ նախաձեռնում է և ստիպում է ինձ ընտանիքիս ու իրենց հետ միասին քաղաքից դուրս գնալ ու հանգստանալ»,- ասում է Դ. Սահակյանցը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս