Բաժիններ՝

«Պարզաբանում գրողը խնդիրը չի ընկալել». ֆիննախի նախկին բաժնի պետերը խնդիրը փակված չեն համարում

168.am-ը օրեր առաջ գրել էր այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության 3 բաժիների պետեր՝ Ռուզաննա Ազրոյանը, Եղիշե Բազոյանը և Նելսոն Աբովյանը  ազատվել էին աշխատանքից և դիմում էին ներկայացրել նախարարին՝ նշելով, որ իրենց իրավունքները խախտվել են։

Մեր հրապարակումներից հետո ֆինանսների նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում, և խախտումներ չեն եղել։

Սակայն ինչպես 168.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին իրենք՝ նախարարության նախկին աշխատակիցները, իրենց կողմից ներկայացված դիմումում բարձրացված են այլ հարցեր և պարզաբանումով վկայակոչված ՀՀ քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասը ոչ միայն իրենց դեպքին չի վերաբերում, այլև «այն վկայակոչելը վկայում է, որ պարզաբանում գրող անձը չի ընկալել դիմումով ներկայացված խնդիրը»։ «Դիմումով վիճարկվում է իրավահարաբերությունների այլ ինստիտուտ, իսկ վկայակոչած նորմը կարգավորում է ամբողջովին այլ հարաբերություններ»,- ասացին նրանք՝ տեղեկացնելով, որ ֆինանսների նախարարությունից չեն ստացել իրենց կողմից ներկայացված դիմումի պատասխանը, որի պատասխանման վերջնաժամկետ էր նշվել դեկտեմբերի 24-ը:

168.am-ը զրուցեց նաև բաժնի պետերի փաստաբանի հետ։ Վերջինս հայտնեց, որ չի ցանկանում նախատոնական օրերին ներկայացրել այս գործի մանրամասները, սակայն խոստացավ դրանց (ինչպես նաև իրավական նորմերի վերլուծություններին և նախադեպային իրավիճակներին) անդրադառնալ տոներից անմիջապես հետո:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս