Օսկանյա՞նն է ձայնագրության հեղինակը

ՀԱԿ քաղխորդի անդամ Ռուբեն Թորոսյան հայտարարություն է տարածել Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան հայտնի ձայնագրության մասին, որը Թորոսյանը որակում է  «դարի» գաղտնալսում: Ռ. Թորոսյանի հայտարարության մեջ ասված է.

« Նախ, «դարի» գաղտնալսման մասին:

Անիմաստ ջանքեր պետք չէ թափել հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ՝

  1. գաղտնալսման կատարողը ենթադրելի է՝ փորձառու Վ.Օսկանյանը, որը համակարգող ՀԱԿ-ական «ճնճղուկին» միայն «բացահայտող» հարցեր է ուղղել և բացի այդ հարցերից իր որևէ կարծիք չի ձայնագրվել: Ավելին, Օսկանյանի փոխարեն միայն ԲՀԿ ամենահաս «գլխավոր քարտուղարը» հանդես եկավ, այն էլ՝ միայն գաղտնալսման հրապարակման դատապարտմամբ:

Եվ, վերջապես, «ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն» ներկայացումն էլ ավարտվել է՝ Օսկանյանն այլևս «թշնամի» չէ:

  1. տվյալ դեպքում կարևորը՝ գաղտնալսումը չէ (ինչե~ր ենք տեսել), ավելին, եթե սահմանադրության խախտում է առկա, ապա ավազակաիշխանությունն ավելի լուրջ խախտումներ է իրականացրել և իրականացնում,
  2. ի դեպ, վատ բան տեղի չի էլ ունեցել՝ շատ էլ ժողովրդավար է, քանի որ պաշտոնյաների զրույց է, այլ ոչ՝ անձնական:

Հիմա, ըստ էության՝

  1. ՀՀԿ-ԲՀԿ ավազակաիշխանությունը դա իրականացրել է Նիկոլ Փաշինյանին «ջարդելու» համար՝ պարզամիտ քայլ, որը չի հաջողվել և չի էլ հաջողվի:
  1. սակայն արդյունքում, վերջնականապես «ջարդ ու փշուր է» արվել «բարեգործված» ՀԱԿ ղեկավարը: Իսկ «ճնճղուկի» կերպարը հենց դրանով է հետաքրքիր, որ ներկայացնում է Առաջին նախագահին, և որպես հետևանք, բացահայտում է վերջինիս կողմից հասարակության հանդեպ իրականացված խաբեությունը: Պատահական չէ, որ Առաջին նախագահի շրջապատը շտապել է խեղճ «ճնճղուկին» զատել Առաջին նախագահից:
  2. հավանաբար փորձել են նաև, այդ քայլով հասարակության ուշադրությունը շեղել

– ԲՀԿ ղեկավարի խայտառակ ինքնաոչնչացման, այն է՝ նսեմացման թեմայից,

– ՀՀԿ ղեկավարի համագումարյան ճառի ստերի և կեղծիքների քննարկումներից,

– սպասվող ընտրական ապօրինություններից:

 

Ինչպես պետք է ընդունել այս «մարտահրավերը»՝

 

  1. ՀՀ նախագահի թեկնածու համար Նիկոլ Փաշինյանի առաջադրումը պետք է լայն աջակցության արժանանա,
  2. քաղաքացիական հասարակությունը Ռ.Քոչարյանին և Ս.Սարգսյանին պետք է հայտարարի «անցանկալի անձ», հասարակության մասնատման և այլ «խաղերի» համար,
  3. հասարակությունը, և առաջին հերթին, «մարտի մեկի» զոհերի իրավահաջորդները պետք է պատասխան պահանջեն Առաջին նախագահից:

Ի դեպ, վերջինս ճիշտ կանի, փորձի փոխանակման շրջանակներում հանդիպի, չկայացած իր նախորդ համագործակցության գործընկերոջ, մի այլ գաղտնալսման զոհ՝ ԱԽՔ-ի հետ, չէ՞ որ նա էլ էր դավաճանել հասարակությանը և երկրին, բայց տեսե՛ք՝ ինչ պաշտոն ստացավ:

Գուցե մի այդպիսի պաշտոն ել իրեն տան…»:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս