Բաժիններ՝

AUDI-ն ներկայացրել է Բարսելոնայի առաջին թիմի նոր մեքենաները (տեսանյութ)

Audi ավտոարտադրող ընկերությունը, որն առաջիկա 7 տարում կլինի «Բարսելոնայի» պաշտոնական հովանավորը, ներկայացրել է ֆուտբոլիստների նոր պաշտոնական մեքենաները 2012/13 մրցաշրջանի համար: Միջոցառումը տեղի է ունեցել ակումբի հին մարզաբազայում` Լա Մասիայում, որտեղ «Բարսայի» խաղացողներին են միացել 25 երեխաներ, ովքեր կարևոր դեր են խաղացել շնորհանդեսի ժամանակ: Ֆուտբոլիստները և երեխաները մասնակցել են AUDI-ի անվտանգ երևեկության դպրոցի հերթական ուսուցողական միջոցառմանը:  Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս