Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը կրկնակի վիրահատության կենթարկվի
Անգլիական «Նյուքասլի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Յոհան Կաբայեն հաստատել է, որ ստիպված կլինի պառկել վիրահատական սեղանին: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Ֆուտբոլիստը պարբերաբար մկանային ցավեր է զգում փորի շրջանում: Հաջորդ շաբաթ վիրաբույժները կփորձեն վերացնել դրանք: Սպասվում է, որ վիրահատությունը կանցնի երկու փուլով` նոյեմբերի 26-ին և 27-ին: Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը