Բաժիններ՝

Էդուարդ Թոփչյանին պատրաստվում են պաշտոնազրկել. Հրապարակ

««Հրապարակ»-ի տեղեկություններով, 2000-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին պատրաստվում են հանել: Նա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, սակայն դա չի խանգարում, որ նրան փոխարինելու ծրագրեր մշակվեն»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Քննարկվում է 3 անձի թեկնածություն` Կամերային պետական երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանի, դիրիժոր Կոնստանտին Օրբելյան-կրտսերի` Կոնստանտին Օրբելյանի եղբոր որդու, և ամերիկահայ մի դիրիժորի: Այժմ Թոփչյանը բացակայում է Հայաստանից: Ի դեպ, նա 2012-ի հունվարից Իսպանիայի Premium Symphony Orchestra-ի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է, և չի բացառվում, որ հենց այնտեղ էլ շարունակի իր գործունեությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս