Բաժիններ՝

Բունդեսլիգային ոսկե ժամանակներ են սպասվում. Կան

Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Օլիվեր Կանը լավատեսությամբ է վերաբերվում գերմանական Բունդեսլիգան ներկայացնող թիմերի հաջողություններին։ Հաղորդում է Bild-ը՝ հղում կատարելով դարպասապահի բլոգին։

«Ամեն ինչ տանում է նրան, որ գերմանական ֆուտբոլին ու Բունդեսլիգային ոսկե ժամանակներ են սպասվում։ Ոչ մի եվրոպական երկրում ֆուտբոլի զարգացման այնպիսի նախադրյալներ չկան, ինչպիսին Գերմանիայում է։

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մեր երկրում ավելի քան 40 մլն մարդ հետաքրքրված է ֆուտբոլով։ Իսկ մեր ակումբները պատրաստ են լուրջ հաջողությունների հասնել միջազգային ասպարեզում», – ասել է Կանը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930