Լիվերպուլը հետաքրքրված է Սթարիջի ծառայություններով
«Լիվերպուլը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել «Չելսիի» հարձակվող Դանիել Սթարիջին։
Հաղորդվում է, որ «կապույտները» պատրաստ են ֆուտբոլիստին վաճառել 15 մլն ֆունտով։ Սթարիջին վաճառելու դեպքում «Չելսին» կրկին փորձ կանի գնելու «Բայերի» հարձակվող Անդրե Շյուրլեին։
Հիշեցնենք, որ Սթարիջը 2009 թվականից հանդես է գալիս լոնդոնյան ակումբի կազմում է։ Նա մասնակցել է 62 հանդիպման, որոնց ժամանակ դառձել է 13 գոլի հեղինակ։
Նշենք, որ «Լիվերպուլը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում էր վարձավճարով վերցնել անգլիացի ֆուտբոլիստին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը