Բաժիններ՝

Կլոպ. Գերմանիային պետք են ակումբներ, որոնք կպայքարեն Չեմպիոնների լիգայի համար

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է գերմանական ֆուտբոլի մասին և հույս հայտնել, որ երկրում կլինեն մի քանի ակումբներ, որոնք ունակ կլինեն պայքարելու Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։

«Բունդեսլիգան կարող է դառնալ ապագայի լիգա։ Ֆինանսական սահմանափակման պարագայում դրան հասնելն ավելի հեշտ կլինի։ Շատ եմ ցանկանում, որ գերմանացի ֆուտբոլիստները չուզենան խաղալ Անգլիայում։ Արտերկրում հանդես գալը միշտ չէ, որ այդքան լավ է, ինչպես դա թվում է։ Գերմանիայում ամեն ինչ կա։ Միակ թերությունը կայանում է նրանում, որ քիչ թիմեր կան, որոնք պայքարում են Չեմպիոնների լիգայում։ Բացի «Բավարիայից» ոչ մի այլ ակումբ ունակ չէ հասնելու եզրափակիչ։ Մեզ հարկավոր են մի քանի թիմեր, որոնք կարող են պայքարել մրցաշարում հաղթելու համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս