Բաժիններ՝

Իմ ձայնը կտայի Կրիշտիանո Ռոնալդուին. Ռոբերտո Կարլոս

Մախաչկալայի «Անժիի» տնօրեն Ռոբերտո Կարլոսը կարծում է, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակի»:

«Բոլորը խոսում են Մեսսիի մասին, սակայն ես կարծում եմ, որ արգենտինացին արդեն բավականաչափ մրցանակներ է շահել, նրա դարակներն արդեն իսկ լի են տիտղոսներով: Ուստի իմ ձայնը կտայի Ռոնալդուին: Նա կարող է թիմին հաղթանակ բերել տարբեր միջոցներով: Կրիշտիանոն արժանի է ևս մեկ մրցանակի: Քանի որ Պեպ Գվարդիոլան հեռացել է «Բարսելոնայից», տարվա լավագույն մարզիչ պետք է ճանաչել Ժոզե Մոուրինյոյին», – Կարլոսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս