Այժմ բուժում է ստանում սիբիրյան խոցով 5 հիվանդ

Սիբիրյան խոցի վերջին դեպքը գրանցվել է երեկ Վարդենիսի շրջանում. հիվանդն արդեն հոսպիտալացվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչություն պետ Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով՝ հիվանդը հայտնաբերվել է բակային համայցերի ժամանակ: Արտավազդ Վանյանի հաղորդմամբ`այժմ հիվանադանոցային պայմաններում բուժում է ստանում սիբիրյան խոց վարակով 5  հիվանդ: Նրանք գտնվում են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում:

«Հիվանդների վիճակը բավարար է. հիմնականում միջին և թեթև ծանրության են, արագ բուժման են ենթարկվում, և համապատասխան բիոտիկների օգտագործումից հետո, իհարկե, բժշկի ցուցումից հետո նրանք դուրս են գրվում հիվանդանոցից»,- ասաց հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչություն պետը:

Վերջինիս գնահատմամբ` սիբիրյան խոց հիվանդության հետ կապված այժմ մեծացել է բնակչույթան զգոնությունը. «Եթե նախկինում անգամ որոշ տեղեր թաքցվում էին նույն մսերը, որպեսզի անմիջապես հետազոտեին և իմանային վարակված է, թե ոչ, ապա հիմա անգամ եթե ձեռքերի շրջանում թեթևակի նախանշան է լինում, հենց բնակիչներն են դիմում»:

Արտավազդ Վանյանի հաղորդմամբ`վերջին օրերին հատկապես մարդկանց շրջանում արձանագրվել է հիվանդության դեպքերի կտրուկ նվազում: «Ես կարծում եմ, որ քաղաքացիները հանգիստ կարող են միս գնել: Վիճակը վերահսկելի է»,- ասաց հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչություն պետը:

Արտավազդ Վանյանի խոսքով`սիբիրյան խոց հիվանդության տարբեր տեսակներ գոյություն ունեն`աղիքային, թոքային, մաշկային: Առաջին երկուսը, ըստ մասնագետի, առավել վտանգավոր են, սակայն այժմ Հայաստանում գրանցվում է հիմնականում մաշկային տեսակը:  Ըստ նրա`սիբիրյան խոցով հիվանդները բուժում են ստանում պետության միջոցներով: Բուժման տևողությունը կախված է հիվանդի վերքի մեծությունից ու օրգանիզմի դիմադրողականությւնից, բայց նրանց մեծ մասն ապաքինվում է մեկ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ սիբիրյան խոց հիվանդության առաջին ահազանգն ստացվել է 2012-ի հոկտեմբերի 16-ին, երբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվել է հիվանդության մաշկային ձևի կասկածելի 1 դեպք: Բակային համայցերի արդյունքում Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան համայնքներում հայտնաբերված սիբիրյան խոց կասկածելի 51 հիվանդը հոսպիտալացվել էին։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել էր 16 դեպք, որից 8-ում հայտնաբերվել էին սիբիրյան խոցի հարուցիչներ, իսկ մյուս 8-ի պատասխանը եղել էր թույլ դրական` պայմանավորված վերքերի վաղեմությամբ և հիվանդների կողմից հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս