Աշխարհի ամենաաղքատ նախագահն ամսական ծախսում է 1200 ԱՄՆ դոլար
«Forbes» ամսագիրը կազմել է ամենահարուստ քաղաքական գործիչների ցուցակը: Ըստ այդ ցուցակի` աշխարհում ամենամեծ հարստության տեր քաղաքական գործիչը Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն է:
Ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովը, ով իր թեկնածությունն էր առաջադրել ՌԴ նախագահական ընտրություններում: Ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Վրաստանի այժմյան վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Նրան հաջորդում են Իտալիայի սկանդալային նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ԱՄՆ-ի երկակի նախագահի թեկնածու Հենրի Ռոսս Պերոն, ռուս սենատոր Անդրեյ Գուրևը, «Ազատ եգիպտացիներ» կուսակցության առաջնորդ Նագիբ Սավիրիսը, Չիլիի նախագահ Սեբաստիան Պինեյրան և այլք:
Հայտնի է նաև աշխարհի ամենաաղքատ քաղաքական գործչի անունը: Նա Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկաին է, ում անվանում են «el presidente mas pobre», ինչը թարգմանաբար նշանակում է՝ ամենաաղքատ նախագահը: Խոսե Մուխիկաին 77 տարեկան է, վաստակում է 12 500 ԱՄՆ դոլար աշխատավարձ, սակայն իր կարիքների համար ծախսում է միայն 1200 ԱՄՆ դոլարը՝ պատճառաբանելով, թե դա իրեն բավարարում է: Իր երկրում շատ կան այնպիսի մարդիկ, ովքեր 1200 ԱՄՆ դոլարից քիչ գումար են ծախսում: Աշխատավարձի մնացյալ մասը նախագահը նվիրաբերում է աղքատներին: