Բրիթնի Սփիրսը գիրք է գրել
Բրիթնի Սփիրսը լի է էներգիայով: Այս անգամ երգչուհին, բացի երգելուց և հեռուստատեսային շոուներում հանդես գալուց, որոշել է զբաղվել նաև գրականությամբ: Հայտնի է դարձել, որ երգչուհին աշխատում է իր առաջին գրքի վրա, և շուտով այն լույս կտեսնի: Նա իր վեպը գրել է իրական պատմությունների վրա, որտեղ նա պատմում է իր կյանքից թաքնված, չներկայացված և գաղտնի տեղեկություններ: Այս ամենով հանդերձ՝ Բրիթնին դեռևս շարունակում է հանդես գալ ամերիկյան The X-Factor նախագծում, որպես ժյուրի:
«Այս շաբաթ ինձ ցնցեցին նախագծի մասնակիցները: Կարծում եմ, որ մոտ ապագայում բեմի վրա կվառվեն նոր աստղեր»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Բրիթնին: