Բաժիններ՝

Զինվորն իրեն վնասել է դժբախտ սիրո՞ պատճառով

aravot.am-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի զորամասից Վանաձորի զինվորական հոսպիտալ են տեղափոխել ժամկետային զինծառայողի: Հոսպիտալում կապել են նրա թևի  արյունահոսող վերքը:  Զինվորը եղել է ձեռնաշղթաներով:

Նա հոսպիտալում հայտարարել է, որ իր ձեռքը երկու օր արյունահոսել է, սակայն  բժշկական օգնություն չեն ցուցաբերել: Ինչպե՞ս է վիրավորվել զինվորը, ի՞նչ հանցանք է նա կատարել, որի պատճառով ձեռնաշղթաներ են հագցրել:

Ըստ կայքի՝ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի ցանկացել պատասխանել այս հարցերին: Զինվորական աղբյուրներից կայքը տեղեկացել է, որ զինվորը դժբախտ սիրո պատճառով իրեն վնասել է, նրան ձեռնաշղթաներ են հագցրել, որպեսզի ինքնասպան չլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս