Արամ Սարգսյանը հանդիպել է Ջոն Հեֆերնի հետ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 15-ին, հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են շաբաթներ առաջ Արամ Սարգսյանի` ԱՄՆ կատարած այցին ու ամերիկյան պետական քաղաքական և հասարակական շրջանակների հետ կայացած հանդիպումներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, տնտեսության, տարածաշրջանային զարգացումների և Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Կողմերը, հատկապես կարևորել են Հայաստանում ընտրական եւ քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության խնդիրը: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ «Հանրապետություն» կուսակցության և Արամ Սարգսյանի մոտեցումներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիս Անդերսոնը, քաղաքական հարցերով մասնագետ Տաթևիկ Մելիքյանը և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը:

 «Հանրապետություն» կուսակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս