Բաժիններ՝

Անօդաչու թռչող սարքերը կթռչեն Արզնիում

Նոյեմբերի 17-ին փորձնական թռիչքի դուրս կգան Արմ Ռոբոտիքս մրցույթի «Անօդաչու թռչող սարքերը»: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Արմ Ռոբոտիքս մրցույթի մենեջեր Մարիամ Նահապետյանը՝ նշելով, որ փորձական թռիչքին կմասնակցի 6 անօդաչու թռչող սարք, որոնց թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել ավտոմատ կամ հեռակառավարմամբ:

Անօդաչու թռչող սարքերի թռիչքը Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում նպատակ ունի ստուգել ռոբոտների պատրաստվածության մակարդակը՝ մրցույթի եզրափակիչ փուլի համար:

Նշենք, որ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը տեղի կունենա 2013թ. մայիս 25-26-ը:

Մասնակիցների առջև դրված խնդիրն է՝ նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերները, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300գ բեռ և կվերադառնան մեկնարկային կետ:

Նշենք, որ Արմ Ռոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս