Բաժիններ՝

Երեք ամսում աշխարհում գնել են 428 մլն բջջային հեռախոս, որից 40%-ը սմարթֆոն է

Gartner ընկերության հաշվետվության համաձայն՝  2012թ.-ի երրորդ եռամսյակում վաճառված սմարթֆոնների 72,4%-ը աշխատում են Android օպերացիոն համակարգով: Մինդեռ երկրորդ եռամսյակում Android-ի բաժնեմասը կազմում էր մոտ 65 տոկոս:

Ամենահայտնի բջջային օպերացիոն համակարգերի թվում երկրորդ տեղը 2012թ. հունիս- սեպտեմբեր ամիսների ընթացքում գրավվում է iOS-ը՝ մոտ 14%-ը: iOS-ով աշխատում են iPhone սմարթֆոնները: Բջջային օպերացիոն համակարգերի հնգյակում են գտնվում նաև BlackBerry OS, Bada համակարգը, որը կիրառվում է ոչ թանկարժե Samsung սմարթֆոններում և Symbian օպերացիոն համակարգը:

Windows Phone-ի մասնեբաժինը նվազել է համամատած նախորդ եռամսյակի 0,3%-ով: Microsoft-ի օպերացիոն համակարգը այս ցանկում գրավում է 6-րդ տեղը:

Ըստ հետազոտության՝ ամեն երկրորդ վաճառված սմարթֆոնը հետազոտությունն իրականացված ժամանակահատվածում պատկանում է Apple կամ Samsung ընկերություններին: Ի դեպ, նշվում է նաև, որ Samsung-ը ավելի շատ սմարթֆոն է վաճառել այդ եռամսյակում ՝ 55 մլն սմարթֆոն, քան Apple-ը՝ 23.6մլն սմարթֆոն:

Երեք ամսում աշխարհում գնել են 428մլն բջջային  հեռախոս, որից 40%-ը սմարթֆոն է: Նախորդ տարվա հետ համեմատած նշվում է, որ «սովորական» հեռախոսների վաճառքը նվազել է 3 տոկոսով, իսկ սմարթֆոնների վաճառքը ավելացել է գրեթե կրկնակի:

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս