Խոստացել են քննարկել
Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ-ՕԵԿ կուսակցությունների հանդիպումը, որին ԲՀԿ-ից մասնակցել են Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ ՕԵԿ-ից կուսակցության երկու փոխնախագահները`Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը:
Ինչպես 168.am-ին փոխանցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իրենք ներկայացրել են 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու մասին իրենց առաջարկը:
«ՕԵԿ ներկայացուցիչները լսեցին մեր առաջարկները: Նրանք մեզ հայտնեցին, որ վաղը տեղի է ունենալու կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի ժամանակ կքննարկվեն մեր կողմից ներկայացված առաջարկները, և իրենց որոշման մասին կտեղեկացնեն մեզ»,- ասաց Ն» Զոհրաբյանը: