Հավաքվել է 45 ստորագրություն
ՀԱԿ նախաձեռնած արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթղթի տակ դրվել է 45 ստորագրություն: Ձևաթղթի տակ ստորագրել է անգամ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով թեև հիվանդ է, սակայն ՀԱԿ ներկայացուցիչները ձևաթուղթը տարել են Դեմիրճյանների բնակարան:
45-ից 33-ը ստորագրել են ԲՀԿ ներկայացուցիչները: ԲՀԿ-ից չեն ստորագրել միայն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և ևս երկու պատգամավորներ, ովքեր Հայաստանում չեն:
Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ էր 44 ստորագրություն: Այն ԱԺ քարտուղարություն կհանձնվի վաղը առավորտյան, ժամը 11-ին: Նշենք, որ վաղը ժամը 11:15-ին լրանում է ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված 24 ժամը:
Հիշեցնենք, որ արտահերթ նստաշրջանը հրավիրվելու է նոյեմբերի 21-ին, ժամը 11-ին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը 168.am-ին փոխանցեց, որ դեռևս ժամը 15:00-ին իրենք ՀԱԿ ներկայացուցիչներին փոխանցել են, որ միանում են ստորագրահավաքին, և միայն տեխնիկական պատճառներով դեռևս իրենց ստորագրությունը ձևաթղթի տակ չկա:
«Վաղը մինչև 11-ը մենք կհասցնենք ստորագրել»,- փոխանցեց Ռուբեն Հակոբյանը: Այսպիսով ստորագրողների ընդհանուր թիվը կհասնի 48-ի: