Բաժիններ՝

Երիտասարդը սրբապատկեր է գողացել

Նոյեմբերի 13-ին` ժամը 19:00-ին, ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա Ռոբերտ Խ.-ին, հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Պարզվել է, որ նա նոյեմբերի 12-ին` ժամը 23:00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով՝ 50-ամյա Սուսաննա Դ.-ի բնակարանից գողացել է 2 սրբապատկեր և տարբեր տեսակի կենցաղային իրեր` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս