«Մեծամասնական ընտրատարածքների դեմ խոսում են հեղինակություն չունեցող մարդիկ». Մհեր Սեդրակյան

Պատգամավոր Մանվել Գրիգորյանի կարծիքով՝ ֆեոդալիզմի, հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղի կոնֆլիկտին վերաբերող մեր հարցերի միակ հասցեատերը թուրքերն են. «Գնա իրանց հարցրա՝ կիմանաս»,- ըստ «Ա1+»-ի՝ ասել է նա:

Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը պատրաստակամ է խոսել հատկապես ֆեոդալիզմի մասին, ինքը ֆեոդալ չէ. «Որտեղից ուզենամ, էնտեղից էլ կընտրվեմ»,- ասել է նա:

Մհեր Սեդրակյանը կարծում է, որ մեծամասնական ընտրատարածքների դեմ խոսում են հեղինակություն չունեցող մարդիկ. նրանք փող ունեն, բայց չեն ուզում ծախսել իրենց հեղինակության վրա. «Նաև ծախսեր ես անում, չէ՞, որ հարգանք ես ձեռք բերում»:

Պատգամավորն, իհարկե, չի կարդացել ֆեոդալականցման մասին խոսող Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, բայց իր հեղինակության վրա աշխատել է: Օրինակ, դեղեր է գնել կարիքավորների համար:

«Ժողովրդի հետ հարաբերություն ա դրվում, հարգանք ես վայելում, էտի նշանակում ա, որ ֆեոդա՞լ ես»,- ասել է նա:

Ի դեպ, հարցազրույցին ներկա տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը որոշ պարզաբանումներ է ներկայացրել իրական ֆեոդալների մասին՝ ասելով. «Նրանք մտրակով մարդ են ծեծում»:

Տեսանյութեր

Լրահոս