Բաժիններ՝

Պանիր արտադրող օրինախախտ ընկերությունները վերսկսել են իրենց աշխատանքը

Հայաստանում պանրի արտադրությամբ զբաղվող 18 ընկերությունների արտադրանքում աղիքային ցուպիկի հայտնաբերման հետևանքով արտադրող ընկերությունների նկատմամբ կիրառված կալանքը հանվել է 17 ընկերությունների վրայից: Ինչպես հաղորդում է armenpress.am-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սննդի անվտանգության ծառայության սննդի անվտանգության և որակի տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Արարատյանը: Ըստ նրա`օրինախախտ ընկերություններն արդեն վերցրել են թերություններն ու շարունակում են իրենց աշխատանքը:

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգույան պետական ծառայության ստուգումների արդյունքում պանրի արտադրությամբ զբաղվող զբաղվող 59 տնտեսվարողներից 18-ի արտադրանքը ճանաչվել էր վտանգավոր մանրէաբանական ցուցանիշներով:  5540 կգ պանիր օգտահանվել էր: 54 տնտեսվարող ենթարկվել էին վարչական պատասխանատվության 10 միլիոն 450 հազար գումարի չափով:


 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս