
20-25 տարեկան երիտասարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ոստիկանության Մաշտոցի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքներում ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի անձ է ցած նետվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետի, Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խումբը՝ Դավիթաշենի բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի տակ հայտնաբերվել է 20-25 երիտասարդ տղայի դի, որի անձը այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել:
Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը, դա պետք է պարզի Ոստիկանության Մաշտոցի բաժնի քննչական խումբը:
shamshyan.com