Վարդենիսում կամրջի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտ գտնվող 40 մ երկարությամբ և 4 մ բարձրությամբ կամուրջը փլուզվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն:

Այս պահին Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատի մեծ թվով աշխատակիցներ՝ քաղաքացիների օգնությամբ, փորձում են երկաթե ռելսերի տակից դուրս բերել վիրավորներին: Ճշտված է, որ կան զոհեր և վիրավորներ, սակայն վերջնական տվյալները պարզ կլինեն որոնողական աշխատանքները վերջացնելուց հետո:

Դեպքի վայր են ժամանում Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը՝ Վարդենիսի ոստիկանապետ Տիգրան Գալստյանի գլխավորությամբ, Վարդենիսի հիվանդանոցի և քաղաքապետարանի աշխատակիցները:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրղը հայտնում է, որ քիչ առաջ կամրջի փլատակների տակից փրկարարները դուրս բերեցին մահացած երկու տղամարդու դի: Ոստիկանությունը փորձում է պարզել մահացածների և վիրավորների ինքնությունը:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս