
Բյուջեի առաքելությունը՝ ըստ Տիգրան Սարգսյանի

ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի նախագծի մասին ամփոփիչ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում լավատեսությանը կարող են նախանձել ՀՀ քաղաքացիները: Տ. Սարգսյանի խոսքով՝ պետական բյուջեի առաքելությունն այն է, որ 2013թ. իրականացնեն արմատական բարեփոխումներ: «Այս գաղափարի վրա է այն կազմվել: Մենք չենք ստանձնում ռիսկային պարտավորություններ, բայց ստանձնում ենք իրականացնել արմատական բարեփոխություններ»,- նշեց վարչապետը:
Տիգրան Սարգսյանի ելույթը բավական կարճ տևեց, թեև նախատեսվել էր 30 րոպե: