
Շաբոյանն այլևս հոգաբարձուների խորհրդի անդամ չէ

Հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիտում որոշել է.
1. Արտակ Շաբոյանին վաղաժամկետ ազատել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանին: