Բաժիններ՝

Արծվիկ Մինասյանը կոչ է անում դեմ քվեարկել 2013թ. բյուջեի նախագծին

Այսօր  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադառնալով 2013թ. պետական բյուջեի նախագծին՝ նշեց, որ այդ ներկայացված փաստաթղթում առաջին մարտահրավերը պետք է լիներ  աշխատատեղերի բացակայութունը, շուրջ 20%-ով  գործազրկությունը:

«Եվ այդպիսի  գործազրկության պայմաններում չխոսել և չգործադրել, չկիրառել լայնամասշտաբ զբաղվածության քաղաքականություն, առնվազն պետք է մտածել, որ հայրենի կառավաությունն այս մարտահրավերը չի դիտակում՝ որպես կարևորագույն մարտահրավեր: Մենք ձեզ հետ միասին պետք է ճշտենք, ի վերջո, սա մարտահրավե՞ր է, եթե մարտահրավեր է, ապա պետք է տեսնենք, թե այս փաստաթղթում կա՞ այդ մարտահրավերը: Բանից պարզվում է, որ չկա»,- ասաց նա:

Ա. Մինասյանի խոսքով՝ նշյալ փաստաթղթում ընդամենն ասվում է, որ գործազրկությունը կրճարտվելու է 0,1%-ով: Ըստ նրա՝ հաջորդ կարևոր խնդիրը տնտեսական աճի խնդիրն է: «Փորձենք հասկանալ, թե Կառավարությունն ինչպե՞ս է պատկերացնում այդ աճը: Ես հանել եմ հիմնական համախառն առաջարկի բոլոր չորս ուղղությունները, տնտեսության աճը, որը կանխատեսվում է 9,2%, որտեղ հիմնավորվում է, որ այն պայմանավորված կլինի արտաքին պահանջարկի տնօրինվող եկամտի աճերով, որը կբերի ներքին պահանջարկի աճի:

Սա անհասկանալի իրավիճակ է, որովհետև եթե մենք հույսներես դրել ենք արտաքին զարգացումների  վրա, ուրեմն նորից խոսում ենք հանքահումքային արդյունաբերության մեջ մետաղական գների բարձրացման և անխնա ընդերքը շահագործելու կոնցեպցիային: Երկրորդ՝ անհասկանաի է տնօրինվող եկամտի աճի  գաղափարականությունը, երբ պետական բյուջեն չի նպաստում եկամուտների աճին:

Կարդացեք նաև

Այդ տնօրինվող եկամուտն ինչպե՞ս պետք է աճի»,- ասաց Ա. Մինասյանը: Պատգամավորի խոսքով՝ Կառավարությունը նորից հույսը դրել է ֆինանսաբանկային  և ապահովագրության ոլորտների վրա, և ամենակարևորը՝ այստեղ հույսը դրել է սոցիալական փաթեթի վրա:

«Մենք վարում ենք իսկապես թանկ փողի քաղաքականություն, բանկային հոգեբանության քաղաքականություն, որի արդյունքում ՀՀ տնտեսությունը  չի շահում՝ ո՛չ այս բանկերից, ո՛չ այն ֆինանսական կազմակերպությունների գործունեությունից, որին մենք ձեզ հետ միասին նպաստել ենք այսքան ժամանակ՝ ընդունելով հակազգային, հակապետական օրենքներ: Կոչ եմ անում դեմ քվեարկել այս փաստաթղթին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս