Բաժիններ՝

Ինչո՞ւ են ձգձգվում մանկապարտեզում երեխաների թունավորման հետազոտության արդյունքները

Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզում թունավորված երեխաներն իրենց շատ լավ են զգում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի վարիչ Գայանե Գասպարյանը:

«Երեխաները շատ լավ են: Ծնողները շատ շնորհակալ են: Ասում են, որ երեխաները մի քիչ մրսածություն են ունեցել, մինչև այդ վիրուս են ունեցել, կիսաառողջ են եղել, հիմնականում պատճառը դա է եղել»,- նշեց Գայանե Գասպարյանը` ավելացնելով, թե երեխաներից շատերի ծնողներն ասել են, որ իրենց երեխաները մինչ թունավորումը գրիպով հիվանդ են եղել:

«Ուղղակի շատ մեծ աղմուկ բարձրացավ: Թունավորված երեխաներին միացան նաև այն երեխաները, ում ծնողներին զանգել և ասել էինք՝ եթե երեխաները վատ կզգան, ջերմություն կունենան, Դուք բերե՛ք հիվանդանոց: Ոմանք իրենց երեխաներին վերցրել-բերել էին: Երբ բժիշկները նրանց հարցրին՝ ինչո՞ւ եք բերել հիվանդանոց, երեխաները տաքություն չունեն, նրանք ասացին, որ՝ մեզ կանչել են, դրա համար ենք երեխաներին բերել: Այդպես թունավորված երեխաների անունները հասան 13-ի»,- ասաց մանկապարտեզի վարիչը:

Նրա հաղորդմամբ`դեռևս չեն ստացվել բակտերիոլոգիական հետազոտություններն այն մասին, թե ինչից էին թունավորվել երեխաները:  Գայանե Գասպարյանը նաև տեղյակ չէր՝ ինչո՞ւ են ուշանում հետազոտության արդյունքները, այն դեպքում, երբ  դրանք պետք է պատրաստ լինեին նոյեմբերի 9-ին:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատի հիվանդանոց էր տեղափոխվել 13 երեխա: Թունավորվածները 3-6 տարեկան երեխաներ են եղել:

 

 

Օֆելյա Հովհաննիսյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս