
Եզեկիել Լավեցի. Նապոլին կպայքարի սկուդետոյի համար

Իտալական «Նապոլիի» նախկին հարձակվող Եզեկիել Լավեսին, ով ամռանը տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ, հայտարարել է, որ նեապոլիտանացիները կարող են պայքարել սկուդետոյի համար։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
«Նապոլին» այս մրցաշրջանում հիանալի ֆուտբոլ է ցուցադրում։ Դիտել եմ «Տորինոյի» հետ իրենց հանդիպումը (1։1) և կարծում եմ, որ նրանց բախտը պարզապես չբերեց. նրանք խաղավարտին մոտ գոլ ընդունեցին սեփական դարպասը։ Հաճախ եմ խոսում տղաների հետ, և նրանք գոհ են իրենց ելույթներից։ Կարծում եմ, որ «Նապոլին» կպայքարի սկուդետոյի համար»,- ասել է Լավեցին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը