Բաժիններ՝

Չելսիի դեմ խաղը վճռորոշ կլինի. Կվալյարելա

«Յուվենտուսի» իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան Sky Sport Italia-ի հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայում «Չելսիի» դեմ վճռորոշ հանդիպումից:

«Չելսին» և «Շախտյորը» երկու մեծ թիմեր են: «Շախտյորն» ինձ վրա լավ տպավորություն է թողել, և հեշտ չի լինի գնալ Ուկրաինա և խաղալ նրանց դեմ:

Սակայն վճռորոշ խաղը «Չելսիի» դեմ դիմակայությունն է: Պետք է անենք ամեն ինչ հաղթանակի համար: «Չելսին» ֆիզիկապես և տակտիկապես շատ լավ է պատրաստված: Նրանք գործող չեմպիոններն են, և լավ կլինի խաղը ճիշտ ձևով սկսել»,-նշել է Կվալյարելան, ով երեկ «Նորդշելանդի» կազմում դարձավ «Յուվեի» 4 գոլերից մեկի հեղինակը:

Իտալացի ֆուտբոլիստը նաև խոսել է իր խաղընկեր Ալեսանդրո Մատրիի մասին, ով ընթացիկ մրցաշրջանում հաջող հանդես չի գալիս:

«Նա այդքան էլ շատ չի անցկացրել խաղադաշտում, սակայն շատ հանգիստ է երևում: Կան պահեր, երբ գնդակն ուղղակի չի ցանկանում հայտնվել դարպասում… Սակայն նա ունի լավ որակներ և երջանիկ է «Յուվենտուսում»,-հավելել է Կվալյարելան:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս