Բաժիններ՝

Ռոբենը և Ռիբերին գոհ են Յուպ Հայնկեսի աշխատանքից

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպաններ Արյեն Ռոբենը և Ֆրանկ Ռիբերին չեն թաքցնում, որ գոհ են ակումբի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի կատարած աշխատանքից։

Հիշեցնենք, որ 67-ամյա մասնագետի պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի, և ֆուտբոլիստները հանդես են եկել գերմանացու պաշտպանությամբ։

«Նա հիանալի է կատարում իր աշխատանքը։ Նա շատ է խոսում ֆուտբոլիստների հետ և մեզ ստիպում հավատալ սեփական ուժերին։ Նրանց սիրում եմ, ինչպես Հիթցֆելդին։ Նա կատարյալ մարզիչ է»,- հայտարարել է Ռիբերին։

«Նա մեծ աշխատանք է կատարում։ Մարզչի և խաղացողների փոխհարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Նա պետք է մեզ առաջ տանի»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Championat.com կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս