Բեռլինում տեղադրվել է Ուսեյն Բոլտի արձանը (լուսանկար)
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղադրվել է ճանայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտի արձանը, որը պատրաստված է մետաղյա պտուտակներից: Այսպիսի անսովոր արձանի հեղինակը գերմանացի քանդակագործ և երաժիշտ Վիտա Դիդել Կլյովերն է: Նա որոշել էր պատրաստել աշխարհի ամենաարագ մարդու արձանը դեռևս 2009թ.-ին, երբ Բոլտը Բեռլինում նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Այս մասին հայտնում է Jamaicaobserver-ը:
Կլյովերի արձանը կոչվում է «Բլոտը՝ պտուտակներից» և պատրաստված է մարզիկի իրական հասակին համապատասխան, և հենց դրա պատճառով էլ նրանից երեք տարի է պահանջվել այն ավարտին հասցնելու համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը