
Որպես քաղաքացի է մասնակցել

Երեքշաբթի օրը շախմատի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանը շախմատի միաժամանակյա մրցաշար էր կազմակերպել հաշմանդամների և լրագրողների համար, որին մասնակցում էր նաև ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Երեկ մենք հետաքրքրվեցինք Ա. Զաքարյանից, թե նա որպես ի՞նչ էր մասնակցում այդ մրցաշարին, եթե այն նախատեսվել էր լրագրողների և հաշմանդամների համար:
«Մասնակցում էի` որպես քաղաքացի: Դա ոչ միայն հաշմանդամների և լրագրողների համար էր, այլև այդտեղ նաև շատ քաղաքացիներ էին մասնակցում: Նախ` պետք է ասեմ, որ հաճախ եմ ստանում հասարակական կազմակերպությունների տարբեր միջոցառումներին մասնակցության հրավերներ, որովհետև երկար ժամանակ հաճույքով համագործակցել եմ տարբեր հասարակական կազմակերպությունների հետ: Այս անգամ ևս մասնակցեցի միջոցառմանը, և մրցաշարին մասնակցեցի շախմատ խաղալու ձևով»: