
Ինտերը հետաքրքրված է Շախտյորի բրազիլական եռյակով

Դոնեցկի «Շախտյորի» հաջող ելույթները Չեմպիոնների լիգայում գրավել են եվրոպական գրանդ-ակումբների ուշադրությունը։
Ինչպես հայտնում է Corriere Dello Sport-ը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Չելսի» – «Շախտյոր» հանդիպմանը (3։2) ներկա է գտնվել «Ինտերի» սկաուտներից մեկը՝ Պիետրո Աուզիլիոն։ Նրա այցելության նպատակն է եղել Վիլիանի, Ֆերնանդինյոյի և Լուիս Ադրիանոյի խաղը դիտելը։
Վիլիանով միայն «Ինտերը» չէ, որ հետաքրքրված է։ Իտալական ԶԼՄ-ների հաղրդմամբ՝ բրազիլացով հետաքրքրված են նաև «Միլանն» ու «Չելսին»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը