Կաթնամթերք արտադրող ընկերությունը արժանացավ ոսկե մեդալի
Ամպրոդէքսպո 11-րդ միջազգային ցուցահանդեսը ամփոփել է արդյունքները:
Արմպրոդէքսպո 11-րդ միջզազգային ցուցահանդեսրին 4-րդ տարին անդընդմեջ մասնակցում էր նաև «Թամարա և Անի» ընկերությունը` կաթնամթերքի, պաղպաղակի և զովացուցիչ ըմպելիքների բարձրորակ և լայն տեսականիով:
2003 թվականին հիմնադրված «Թամարա և Անի» ընկերությունն այսօր իր ուրույն տեղն է զբաղեցնում սննդամթերքի շուկայում: Արդեն սիրված և ավանդական սննդատեսակների կողքին հաջողությամբ վաճառվում են նաև նոր ապրանքատեսակները։
Այդ նորույթներից մի քանիսը ներկայացվեցին այս ցուցահանդեսի ընթացքում. «Չառլի» յոգուրտները, նոր համերով լիմոնադներն ու մաքուր ջուրը, «Քաղցրաշոռը»։ Նորույթներից ուշագրավ է հատկապես ընկերության էքսկլյուզիվ ապրանքատեսակը՝ «Թթվասերիկ»-ը։ «Թթվասերիկ»-ը նույն թթվասերն է, պարզապես պատրաստված է բնական բուսական յուղով, ինչը չի պարունակում խոլեստերին և օգտակար է առողջության համար։
Բարձրորակ արտադրանքի հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Թամարա և Անի» ընկերությունը պարգևատրվեց ոսկե մեդալով: Ոսկե մեդալի արժանացավ նաև ընկերության նոր «Թթվասերիկը»: