«Ոչ ոք ապահովագրված չէ ԱԱԾ-ի ոտնձգություններից, այդ թվում՝ ես և Սերժ Սարգսյանը». Զարուհի Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Աժ-ում իր ելույթում անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայությանը՝ ասելով.

«Մեր հասարակությունում այս ազատազրկման վայրն ավանում են՝ որպես ԿԳԲ-ի պադվալներ: Շուրջ քսան տարի է անցել խորհրդային բռնապետական կառավարման օրերի մեր պաշտոնական հրաժարումից, սակայն դեռ բավականին քանակությամբ կառավարման արատավոր միջոցներ գործում են: Այս միջոցներից մեկն էլ տխրահռչակ ԱԱԾ-ի, ԿԳԲ-ի պադվալներն են: Այս պադվալներում ազատազրկված են եղել մեր ազգի  բազմաթիվ արժանավոր զավակներ, ինչպիսիք են՝ Գարեգին Նժդեհը, Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը և ուրիշներ, ինչպես նաև մեր օրերի բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ: Այս կառույցը նաև ժամանակին կառավարել է Սերժ Սարգսյանը, սակայն իր ղեկավարման տարիներին ձեռնամուխ չի եղել այս արատավոր բռնապետությունը խորհրդանշող կառույցի վերացմանը»:

Զ.  Փոստանջյանի խոսքով՝ Ս. Սարգսյանն ունի այն հնարավորությունը, որպեսզի քաղաքի կենտրոնից վերացնի ազատազրկման  «սարսափազդու  նակատեղին»: «Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք այնպիսի համակարգում, որտեղ յուրաքանչյուր մարդ ապահովագրված չէ ԱԱԾ-ի ոտնձգություններից, այդ թվում՝ ես և Սերժ Սարգսյանը, հորդորում եմ վերջապես՝ գործադիր իշխանության առաջին դեմքի պաշտոնավարման ավարտին Երևանի կենտրոնը ազատազրկել բռնապետություն խորհրդանշող այս կառույցից, և տեղը հիմնադրել, օրինակ, պատմության թանգարան, որը կպատմի ՆԿՎԴ-ԿԿԲ-ԱԱԾ բռնապետական ապրանքանիշի հանցագործությունների և իրենց օրերն այնտեղ անցկացրած զոհերի մասին»,- նշեց  Զ. Փոստանջյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս