Իշխան Զաքարյանը նախօրոք ճշտում է ստուգումներ անցկացնելու ոլորտները

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը սկսել է հանդիպումների շարք խորհրդարանական խմբակցությունների հետ, որի ընթացքում նա քննարկում է Վերահսկիչ պալատի 21013թ. գործունեության ծրագիրը:

Այսօր նա իր առաջին հանդիպումն է անցկացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության հետ: Նման հանդիպումների անհրաժեշտությունն առաջացավ այս տարի ՎՊ 2011թ. Հաշվետվության քննարկումից հետո, երբ որոշ պատգամավորներ ՎՊ նախագահին մեղադրեցին առանձին ոլորտներում ստուգումներ չանցկացնելու, դրանք անձեռնմխելի համարելու համար:

Նման մեղադրանքներից խուսափելու համար, Զաքարյանը փորձում է նախօրոք ճշտել, թե խորհրդարանական խմբակցություններն ինչ առաջարկություններ ունեն, որ ոլորտներում են նպատակահարմար համարում ստուգումների անցկացումը, որպեսզի նաև այդ հանդիպումների արդյունքում ձևավորվի Վերահսկիչ պալատի գործունեության ապագա ծրագիրը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս