«Ոչ թե շոու, այլ ընենց կոնցերտ կկազմակերպենք` որ…». Վ. Գասպարյան
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ծաղկաձորում տեղի ունեցած «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով լրագրողների համաժողովի ընդմիջման ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ` անդրադառնալով թիկնապահների զինաթափմանը, ասաց. «Նորմալ երևույթ է՝ թիկնապահների զինաթափում չէ, այլ թիկնապահների մեկուսացում: Խնդիրը կայանում է նրանում, որ ակնհայտ երևում է, որ դա մարդիկ են, որոնք ուզում են ինչ-որ ձևով ինքնահաստատվեն և ընտրել են ոչ հաջող ձև, այսինքն՝ նազիր-վեզիրներ, դուռը բացող փակողներ:
Դե լավ, դուռն էլ բացեցին` փակեցին, ու մենք հանդուրժեցինք դա էլ, բայց ես չեմ կարողանում հանդուրժել, երբ նրանք խաչմերուկներ են հատում, խախտում են փողոցային երթևեկության կանոնները, ուղղակի վարում են մարդկանց ուղղությամբ: Էն, որ ասում են` մարդ են քշում, կամ էլ կողքի մեքենաներին աջ ու ձախ են անում: Պետք է՝ դեմն առնում են և խուլիգանություն են անում»:
Ոստիկանապետը նաև նշեց, որ իրենց մոտ ծառայություն է, և որ ինքը ոչ մի թիկնապահ չունի: «Եթե գտնում ես, որ դու պետք է քաղաքացիների վրա քշես ու առանձնացվես, ու մտածում ես փող ունես, հարուստ ես ու գլուխդ մի տեսակ է, և դու արտոնութուններ ունես, այլևս այդպիսի բան չես կարող անել,- նկատեց ոստիկանապետը՝ ավելացնելով,- Օրինական թիկնապահը պետք է գա, նստի մեքենա և ոչ թե նազիր-վեզիրություն անի: Այդ թիկնապահն ինքը պետք է չթողնի, ով վարձել է իրեն, որ օրենք խախտի»: Ոստիկանապետն անդրադարձավ նաև Աժ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի հետ կատարված դեպքին:
«Արզաքանցյանը մտածում է, թե հարուստ է, կարող է խաչմերուկը կտրի-անցնի, մարդկանց վրա քշի: Ոչ թե շոու, ընենց կոնցերտ կկազմակերպենք որ…»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը: