
Dalma Garden Mall-ի հանդիսավոր բացման արարողությունը` հոկտեմբերի 20-ին

Dalma Garden Mall-ը առևտրի և զվարճանքի խոշորագույն բազմաֆունկցիոնալ կենտրոնը արդեն հասանելի է հայաստանյան իրականությունում:
Dalma Garden Mall -ի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը` 15:00-ին: Բացումը կուղեկցվի համերգային շոու-ծրագրով, որին կմասնակցեն սիրված հայ աստղեր, ինչպես նաև անակնկալ հյուրեր արտերկրից:
Dalma Garden Mall-ն առաջին առևտրի կենտրոնն է Հայաստանում, որն արձագանքում է միջազգային ամենաբարձր չափանիշներին և վերածում Ձեր ժամանակը հաճելի ժամանցի:
Dalma Garden Mall-ում ներկայացված են այնպիսի հանրահայտ բրենդեր, ինչպիսիք են` Zara, Massimo Dutti, Pull & Bear, New Look, Bershka, Stradivarius, Marks and Spencer, GAP, Topshop/Topman և այլն: Տեղական, ինչպես նաև համաշխարահային բրենդեր, ինչպիսիք են` Zigzag էլեկտրոնիկայի խանութների ցանցը, Rouge օծանելիքի խանութները, Women Secret ներքնազգեստի խանութները, Mother Care հղիների և երիտասարդ մայրիկների համար ապրանքների խանութը, ELC խաղալիքների խանութը, Rio Galleria և Adolfo Domingues բուտիկները նույնպես տեղ են գտել առևտրի և զվարճանքի կենտրոնում:
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի սուպերմարկետ, շինարարական և տնտեսական ապրանքների հիպերմարկետ, կահույքի սրահ, հագուստի բուտիկներ, հիպերմարկետ, եռասրահ կինոթատրոն, բոուլինգի սրահ, մանկական թատրոն և խաղահրապարակ, ինտերնետ-սրճարան, արագ սննդի կենտրոններ, ռեստորաններ. Dalma Garden Mall-ում ամեն այցելու կգտնի իրեն հարմար անկյունը: Հատուկ միջոցառումներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ և համերգներ, այս ամենը նախատեսվում է իրականցնել առևտրի և ժամանցի կենտրոնում: