Կարապետյանների ընտանիքի կողմից պարգևատրվեցին օլիմպիական մեդալակիրները (լուսանկարներ)

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը «La Piazza» ռեստորանում կազմակերպել էր «Ընդմիջում լրագրողների հետ» (Press Lunch):

Հանդիպման սկզբում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից պարգևատրվեցին 2012թ. օլիմպիական խաղերի մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և Արթուր Ալեքսանյանը:

 

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արտակ Ճաղարյանի խոսքով` Կարեն և Սամվել Կարապետյանները, ովքեր տարիներ շարունակ իրենց ուշադրության կենտրոնում են պահել միջազգային տարբեր մրցաշարերում հաջողություններ արձանագրած մարզիկներին, նախքան Օլիմպիադայի սկիզբն էին որոշել պարգևատրել ապագա մեդալակիրներին, ինչի մասին պատշաճ կարգով իրազեկվել է: Բրոնզե մեդալակիներ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեցին 15 հազարական դոլարին համարժեք դրամով, իսկ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը` 25 հազար դոլարին համարժեք դրամով:

Ոսկե մեդալի համար նախատեսված էր 100 հազար դոլարին համարժեք դրամ:

Մեկական միլիոն դրամով պարգևատրվեցին նաև մեդալակիրների անձնական մարզիչներ Արման Ղազարյանը, Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:

Արտակ Ճաղարյանը Կարապետյանների ընտանիքի կողմից նաև շնորհավորեց Հռիփսիմե Խուրշուդյանին՝ ամուսնության կապակցությամբ:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս