Ծառուկյանը բացառել է Օսկանյանի առաջադրումը

168.am-ի ԲՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերնախավի հետ վերջին հանդիպման ժամանակ բացառել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կարող է առաջադրել Վարդան Օսկանյանին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ծառուկյանն ասել է, որ եթե ԲՀԿ-ն ընտրություններում թեկնածու առաջադրի, ապա դա կարող է լինել միայն ինքը և իրենից բացի որևէ այլ թեկնածուի չի սատարի: Այսպիսով, Ծառուկյանը պատասխանել է Օսկանյանի այն հայտարարությանը, որ եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա ինքը պատրաստ է լինել ԲՀԿ թեկնածուն:

Ծառուկյանի այս հայտարարությունը կուսակիցներին հիմք է տվել մտածելու, որ Գագիկ Ծառուկյանը անպայման կառաջադրի իր թեկնածությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031