Բաժիններ՝

Credit Agricole-ը վաճառում է իր ստորաբաժանումը 1 եվրոյով

Ֆրանսիական խոշոր բանկերից մեկը՝ Credit Agricole ֆրանսիական բանկը, համաձայնել է վաճառել իր հունական ստորաբաժանումը` Emporiki Bank-ը Alpha Bank-ին խորհրդանշական 1 եվրոյով: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը:

 

Գործարքն արդեն արժանացել է տնօրենների խորհրդի հավանությանը։ Ստացվել է նաև հունական ֆինանսական կայունության հիմնադրամի համաձայնությունը: Գործարքի շրջանակում ֆրանսիացի վարկատուն կավելացնի Emporiki-ի կապիտալը 550 մլն եվրո գումարով և կգնի Alpha Bank-ի փոխարկելի պարտատոմսեր 150 մլն եվրո գումարի չափով: Կողմերի միջև բանակցությունները սկսվել են հոկտեմբերի 1-ից:

 

Credit Agricole-ն արդեն 6 տարի ներդրումներ է կատարում հունական ստորաբաժանման մեջ և այժմ էլ նախատեսում է կրճատել իր ծախսերը: Բանն այն է, որ դեպոզիտների արտահոսքը բանկեր բերեց նրան, որ Emporiki-ի պարտքերն այժմ գերազանցում են դեպոզիտները: Դա էլ ստիպում է ֆրանսիացիներին պարբերաբար ֆինանսավորում իրականացնել:

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիական բանկը 2006թ. գնեց Emporiki-ն 2,2 մլրդ եվրոյով:  Այդ ժամանակից սկսած, ամեն տարի Emporiki-ի համար ավարտվում էր վնասով: Բացառություն էր միայն 2007թ.: Այսպիսով, Credit Agricole-ը ձեռքբերման պահից միայն վնասներ է կրել 5,7 մլրդ եվրոյի գումարի չափով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս