Թանկացումները շարունակվելու են
«Սննդամթերի գները կբարձրանան»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը: Նրա պնդմամբ, համաշխարհային շուկայում կա պարենային մթերքի գների զգալի աճ, ինչն, անշուշտ, անդրադառնում է Հայաստանի վրա: «Համաշխարհային շուկայում ցորենի գներն աճել են 29.85 տոկոսով, այս պահին այն կազմում է մեկ բուշելի դիմաց 8.47 դոլար»:
Հարցին, թե արդյոք գների թանկացման տենդենց կա՞, Միքայել Վերդյանը պատասխանեց. «Մոտ ապագայում կան ֆունդամենտալ պատճառներ, որոնք կարող են ցորենի գների աճը հասցնել մեկ բուշելը մինչև 9.5-10 դոլարի»: Խոսելով երկրում անընդհատ թանկացող պարենային մթերքի գների մասին` Միքայել Վերդյանը նշեց, որ ներկայիս պարենային մթերքի գների վրա մեծ ազդեցություն են ունեցել վատ եղանակային պայմաններն ու համաշխարհային շուկայում արտադրանքի ծավալների կրճատումը: