«Դհոլների ասածները չեմ մեկնաբանում»
168.am-ի հետ զրույցում ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանն` անդրադառնալով ԱՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից քիչ առաջ իր հասցեին հնչեցրած արտահայտություններին, ասաց.
«Ես դհոլների ասածները չեմ մեկնաբանում: Ի վերջո, նրա գնահատականը տվել է գործող նախագահը»:
Հիշեցնենք, որ Հ. Հովաննիսյանն այսօրվա ասուլիսում Արտաշես Գեղամյանի մասին ասել էր. «Երբ Արտաշես Գեղամյանը էլեկտրաշոկով բուժեց իր ռադիկուլիտը, նույն ձեւով 2004-ի ապրիլյան էլեկտրաշոկով բուժում ստանալուց հետո Գեղամյանը չկար, անցել էր խորը ընդհատակ: Հետո Գեղամյանը հայտնվեց ու հայտարարեց, որն իրեն զանգել է ԱՄՆ դեսպանն ու ասել՝ ինչու ես կորել, մենք քո մեջքին կանգնած ենք: Հետո ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը, ով մինչ այդ արժանանում էր Գեղամյանի բուռն գնահատականներին, որակավորվեց որպես կաշառք վերցնող՝ Սերժ Սարգսյանից: Փոխվեցին Գեղամյանի ելույթների բովանդակությունը, ուղղվածությունը, քննադատում էր Ռուսաստանին, ի պատիվ իրեն, սկսեց անգլերեն սովորել: Հիմա նորից սկսել է ռուսերենով ելույթ ունենալ: Սա մեր պատմության մեջ եղել է այս իրավիճակը, զուգահեռը միանգամայն տեղին է: Սա միանգամայն կանխատեսելի էր»:
Ի պատասխան Ա. Գեղամյանը 168.am-ի հետ զրույցում հակադարձել էր` ասելով. «Հմայակ Հովհաննիսյանի հոգեվիճակը հասկանալ չեմ կարող, որովհետև տարբեր սեռական պատկանելիություն ունենք և, բնականաբար, օգնել էլ չեմ կարող»: