Օհանջանյանի փաստաբանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց

168.am-ը փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ հայտնի գոմեշի մսի քրեական գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանից:

Հիշեցնենք, որ բանակի պարենային պահեստում անցկացված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով  քրեական գործ է հարուցվել Ա. Օհանջանյանի դեմ` ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

168.am-ի հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում քրգործը, Լ. Սահակյանը պատասխանեց, որ առայժմ չի ցանկանում «պատառներով տեղեկություն տալ» ԶԼՄ-ներին և հետագայում կհաղորդի ամբողջական տեղեկություն:

Իսկ մեր հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են 168.am-ի տեղեկությունները, թե Ա. Օհանջանյանին պարտադրում են ասել այդ գործի առնչությամբ իրական մեղադրյալների անունները, որից հետո նրան ազատ կարձակեն, քանի որ վերջինս չի հանդիսանում իրական մեղադրյալը, Լ. Սահակյանը պատասխանեց. «Այդ գործով հարցազրույց չեմ ուզում տալ: Դրա համար ո՛չ ուզում եմ հաստատել, ո՛չ հերքել այդ տեղեկատվությունը: Մոտակա ժամանակներում այս գործով հարցազրույց դեռ չեմ տալու: Պատառներով չեմ ուզում տեղեկատվություն տալ»:

Կարդացեք նաև

Լ. Սահակյանից նաև տեղեկացանք, որ Ա. Օհանջանյանը դեռևս գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, սակայն նա հրաժարվեց որևէ տեղեկություն հաղորդել Ա. Օհանջանյանի առողջական վիճակի մասին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս