Բաժիններ՝

Կառավարությունը կընդունի՞ եզդիների առաջարկը

«Եզդիական համայնքում կկոտրվեն կարծրատիպերը»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Բորիս Թամոյանը դիմում-նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, պահանջով՝ երիտասարդների ամուսնական տարիք սահմանել 18 տարեկանը: Ի պատասխան դիմումի, Բորիս Թամոյանը ՀՀ Արդարադատության նախարարությունից նամակ էր ստացել, ըստ որի, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ վերանայվել է ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայաստանաբնակ եզդի հասարակությունը բողոքում էր եզդիների ամուսնական տարիքի փոփոխությունների դեմ: Նշենք, որ եզդի աղջիկների ամուսնական տարիքը, ինչպես և հայ աղջիկներինը, սահմանվել էր 17 տարեկանը: Ոմանց կարծիքով՝ դա իրավացի որոշում էր, ոմանց կարծիքով՝ անհեթեթություն:

Ըստ Բորիս Թամոյանի ՀՀ վարչապետին ուղարկած նամակի` եզդի երիտասարդների ամուսնական տարիքը սահմանվել է 18-ը, բայց թույլատրվում է ամուսնանալ 17 տարեկանում, երբեմն էլ, բացառիկ դեպքերում, միայն դատարանի որոշման պարագայում և ծնողների փոխադարձ համաձայնության դեպքում՝ 16 տարեկանում: «Եթե կառավարությունն ընդունի օրենքը, սա կնշանակի, որ կառավարությունը կարողանում է ընդունել բանական առաջարկները»,- ասաց «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս